Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ուշ երեկոյան, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ կարգով արձակուրդից հետ է կանչել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովին, և այսօր արդեն Մուրադովը կլինի Հայաստանում, որպեսզի անձամբ վարի բանակցությունները ադրբեջանցիների հետ։
Մուրադովի արձակուրդը պետք է տևեր մինչև դեկտեմբերի 5-ը, և նրան հետ կանչելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ այս իրավիճակում կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Ռուստամ Մուրադովը։