ՀՀ կառավարությունը ստեղծում է պրոֆեսիոնալ բանակ, եւ ընդդիմության պատգամավորները հնարավորություն ունեն անձամբ համոզվել դրանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, 2022 թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի տարբեր ուժային գերատեսչություններ ԱԺ-ին փակ հաշվետվություններով ներկայացնում են իրենց ծախսերի ամբողջական ամփոփումը։ «Ավելին, դա արվում է ոչ թե խոշոր բլոկերով, այլ տող առ տող՝ յուրաքանչյուր տեսակի զենքի համար։ Ակնհայտ է, որ բանակում կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն։ Խոսքը, օրինակ, վերաբերում է ինժեներական զորքերի ստեղծմանը, որոնք, ի դեպ, կենսական նշանակություն ունեն մեզ համար։ Այժմ մենք մի փոքր այլ կառուցվածք ունենք։ Բացի այդ, ռազմարդյունաբերական համալիրը պետք է ավելի ակտիվ օգտագործի մեր մասնագետների հնարավորությունները։ Սա պահանջում է ոչ միայն ֆինանսներ, այլեւ վերաբերմունք։ Անհրաժեշտ է, որպեսզի համազգեստով անձը հարգվի հասարակության մեջ»,-պարզաբանեց պատգամավորը։