Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, որ երեկ ԱԺ նիստում հակառուսական ելույթներ են հնչեցվել իշխանական թևի կողմից։
«Սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց Մամիջանյանը։
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ։ ՀՀ ԱԺ-ի ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն։ Մենք ասել ենք և Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է և ՀԱՊԿ-ն այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք»,- պատասխանեց վարչապետը։