Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հարապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն սեպտեմբերի 6-ին Պրահայում 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հետ խաղին: Հայաստանի հետ խաղից չորս օր անց Չեխիային հյուրընկալելու է Իտալիային:
Հրավիրվածների թվում բացակայում է Դոնեցկի Շատիորի կիսապաշտպան Թոմաշ Հյուբշմանը:
Չեխիայի հավաքականի կազմը`
Դարպասապահներ` Պետր Չեխ(«Չելսի» Անգլիա), Յարոսլավ Դրոբնիյ(«Համբուրգ» Գերմանինա), Թոմաշ Վացլիկ(«Սպարտա»):
Պաշտպաններ: Թեոդոր Գեբրե Սելասիե(«Վերդեր» Գերմանիա), Միխալ Կադլեց(« Ֆեներբախչե» Թուրքիա), Դավիդ Լիմբերսկի(«Վիկտորիա Պլզեն»), Վացլավ Պրոխազկա(«Վիկտորիա Պլզեն»), Թոմաշ Սիվոկ(«Բեշիկթաշ» Թուրքիա), Մարեկ Սուխի(«Սպարտակ» Ռուսաստան), Անդրեյ Կուսնիր(«Սլովան»):
Կիսապաշտպաններ` Վլադիմիր Դարիդա(«Վիկտորիա Պլզեն»), Թոմաշ Գորժավա(«Վիկտորիա Պլզեն»), Յան Մորավեկ(«Աուգսբուրգ» Գերմանիա), Պետր Յիրաչեկ(«Համբուրգ» Գերմանիա), Յոզեֆ Գուշբաուեր(«Սպարտա»), Յարոսլավ Պլաշիլ(«Բորդո» Ֆրանսիա), Թոմաշ Ռոսիցկի( «Արսենալ» Անգլիա), Անդրեյ Վանեկ(«Բաումիտ»):
Հարձակվողներ` Դավիդ Լաֆատա(«Սպարտա»), Մատեյ Վիդրա(«Ուոթֆորդ» Անգլիա), Լիբոր Կոզակ(«Լացիո» Իտալիա), Մայքլ Ռաբուշին(«Սլովան»), Վացլավ Կադլեց(«Այնտրախտ» Գերմանիա):