Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գիշերը Թբիլիսիի մատույցներում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոպիտալ։ Կադրերը հրապարակել է Pirveli TV-ն։
Նախկին նախագահին ճանապարհին ուղեկցել են նրան բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, մայրը՝ Գիուլի Ալասանիան, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև 2 փաստաբաններ։
Իրադրությունը հոսպիտալի մոտ եղել է հանգիստ, շենքը հսկողության տակ է վերցված եղել ոստիկանության կողմից։ Նրա պալատի պատուհաններին մետաղական ճաղավանդակներ են տեղադրվել։
Նշենք, որ Սաակաշվիլին խոստացել էր տեղափոխությունից հետո դադարեցնել հացադուլը։