«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին ԼՀԿ-ն խոսել է դեռևս ս.թ. մայիսի 25-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Մենք հանդես եկանք հատուկ հայտարարությամբ և պահանջեցինք իշխանություններից դիմել ՄԱԿ ԱԽ։
Ես շատ եմ ուզում, որ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, դա ճիշտ քայլ կլիներ պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելու տեսանկյունից։ Ինչպես գիտեք, ես միշտ ջատագովն եմ եղել պրոակտիվ դիվանագիտության, իմ փորձն ու ներդրումը մեր խորհրդարանական դիվանադիտության գործում, նաև գործադրված և այժմ էլ գործադրվող ջանքերն ուղղված են պրոակտիվ դիվանագիտության ծավալմանը։
Այդուհանդերձ, ինձ համար ավելի համոզիչ փաստ են դարձել մայիս ամսից Հայաստանում ծավալվող քննարկումները, երբ բազմաթիվ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ… բոլոր-բոլորը խելացի դեմքերով շարունակում են պնդել, որ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ մեր բոլոր դժբախտությունները կապելով չդիմելու հետ։ Ասում են, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմած լինեինք, մեր բոլոր խնդիրները լուծված կլինեին, և քանի որ իշխանությունները չեն գնում այդ քայլին, այ դրա համար այս վիճակում ենք։ Պնդում եմ, որ պետք է օր առաջ դիմել Անվտանգության խորհուրդ, որպեսզի սպառվի և վերջանա հերթական լայն սպասում ձևավորած մի ակնկալիք, որը գուցե գնա և միանա մեր մյուս միֆականացված ակնկալիքներին, որոնք պայթում են հաջորդաբար։ Գուցե կոպիտ հնչի, բայց դա հայ ժողովրդի մոտ ձևավորված հերթական ակնկալիքն է օտար պետություններից, որը հետո կպարզվի սին էր կամ պատրանքային։
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մի ակնկալիքից էլ ձերբազատվենք։ Մենք պետք է վերջապես հասկանաք, որ միջազգային իրավունքը այո’ մեր նման փոքր երկրների զենքն ու գործիքն է արտաքին հարաբերություններում, որը աշխատում է միայն այն դեպքում, երբ քո զինվորը գտնվում է ավելի պաշտպանված խրամատում։ Այդ գործիքն ավելի լավ է գործում, երբ թշնամին քո միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը զավթելով գալիս է առաջ ու քո համազարկային, հրետանային համակարգերը նրանց ուղղակի մոխիր են դարձնում՝ սահմանը խախտելու պահին։ Երբ քո ականանետերը ժամանակին սկսում են գործել՝ ոչնչացնելով դեպի քո հենակետերն ու խրամատները վազող թշնամական զորքը։ Այդ ժամանակ է միջազգային իրավունքն ամենալավը գործում։
Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ այսօր պետք է երկրի ներսում մեր անելիքներն անենք, և ոչ թե մեր գործը թողած` ամեն օր խոսենք ՄԱԿ-ից՝ հերթական սպասումը ձևավորելով հայ ժողովրդի մոտ։
Հետևաբար, ես շատ եմ ուզում, որ օր առաջ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որ վերջապես այս մի քննարկվող հարցն էլ փակվի մեր հանրային դիսկուրսում։ Այդպես մենք կսկսենք ավելի լավ խրամատներ ու ինժեներական կառույցներ ձևավորել մեր սահմանի երկայնքով, կսկսենք պատրաստվել հրոսակների հարձակմանը, որպեսզի մեր համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը պատրաստ լինեն փոշիացնելու մեր տարածք ներխուժած թշնամուն։ Ու այդ ժամանակ մեր տարածք ներխուժելը դատապարտող և թիրախային հայտարարություններ կլինեն միջազգային հանրության կողմից, ովքեր կասեն, որ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործել։ Կլինեն նաև հասցեական հայտարարություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և միջազգային իրավունքը կսկսի գործել նաև Հայատանի համար։
Այ սա է մեզ պետք՝ ողջամիտ ակնկալիքներ ձևավորել միջազգային կառույցներից և օտար պետություններից ու կենտրոնանալ մեր անելիքների վրա»։
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)