«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Փակ շուկայի» մոտ հրավիրել էին ասուլիս, որի ընթացքում անդրադարձան իրենց կողմից արվող հետագա քայլերին:

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը իր խոսքում նշեց իրենց 3 նպատակները, որոնցից ամենագլխավորը «Փակ շուկայի» սեփականատիրոջը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելն է և հուշարձանին հասցված վնասի փոխհատուցումը:

Նրանք նաև պահանջում են դադարեցնել հուշարաձանի օգտագործումը` սեփականատիրոջ կողմից, մինչ նախկին վիճակի վերականգնումը:

Նշված պահանջները չկատարելու դեպքում նրանք իրավական մկջոցներով սեփականտիրոջը պատրասատվում են զրկել սեփականության իրավունքից:
Այս նպատակներին հասնելու համար նրանք պատրաստվում են կիրառել բոլոր միջոցները, այդ թվում նաև քաղաքացիական անհնազանդություն, որը նախախորհրդարանի անդամի խոսքերով, կմեկնարկի վաղվանից:

Ասուլիսի ընթացքում «Փակ շուկայի» մոտակայքի շենքի բնակիչներից մի քանիսը մոտեցան և վեճի բռնվեցին նախաձեռնող խմբի անդամների հետ:
Նրանք վստահեցնում են, որ այստեղ ոչ թե «Երևան Սիթի» սուպերմարկետ է կառուցվելու, այլ շուկա և հայտարարեցին, որ 2 շաբաթ անց իրենք առաջինն են լինելու, որ աշխատանքի են անցնելու այդ շուկայում:

Բնակիչները նաև գոհ էին «Փակ շուկայի» վերանորոգումից, քանի որ նշում են, որ տարիներ շարունակ այստեղ եղել է կռիսանոց և անհարմար պայմաններ` ապրելու համար, նրանք դեմ են ակտիվիստների պահանջներին, քանի որ այդ դեպքում նրանք կրկին պետք է ապրեն փոշու և կեղտի մեջ:

Վեճի տեսանյութը` շուտով: