Ֆրանսուհիների գեղեցկության և նորաձևության մասին արդեն մի քանի տարի խոսում են ճանաչված ամսագրերը: Աղջիկները նայում են մելոդրամաներ ձգտելով հասկանալ և ընդունել հիասքանչ ֆրանսուհիների իրական շարմը:

Սակայն ինչով են ֆրանսուհիները տարբերվում տարբեր ազգերի ներկայացուցիչներից, փորձել է պարզել Lady Pravda-ն:
Ֆրանսիացի կանայք միշտ քայլում են գլուխը բարձր պահած չնայած նյութական և աշխատանքային խնդիրների: Նա ժամերով չի լացի, որ իր սիրելի լքել է իրեն կամ նա փող չունի դիմահարման համար: Ֆրանսուհիների շարքերում շատ քիչ են հոռետեսները և անգամ հիվանդությունները ընդունում են ժպիտը դեմքին:«Թող սա դաս լինի»,- այսպիսի կարգախոսով են ապրում նրանք, կյանքից դաս վերցնում և շարունակում ապրել լավատեսությամբ:
Ֆրանսուհիները շատ զգուշությամբ են մոտենում շորի ընտրությանը: Նրանց համար կարևոր չէ ապրանքանիշը և արտադրող պետությունը, այլ ավելի կարևոր է որակը: Բացի դա հնարավոր չէ տեսնել ֆրանսուհու միանգամից մի քանի աքսեսուարներով: Վառ հագուստները ընդհանրապես հատուկ չեն ֆրանսուհիներին: Թե երիտասարդ, թե ծեր կանայք նախընտրում են շարֆեր շոկոլադե գույնով, դասական սև և կոնյակի գույնի կոշիկներ և նուրբ քաշմիրե վերնաշապիկներ: Ֆրանսուհիները ուղղակի պաշտում են տղամարդկանց շորեր:

Եթե չի կանխատեսվում որևէ միջոցառման մասնակցել ֆրանսիացի տիկնայք երբեք չեն չարաշահում դիմահարդարումը և և չեն օգտագործի մուգ վառ գույնի շրթներկ:

Ֆրանսուհիները նաև շատ հազվադեպ են ներկում մազերը:
Ֆրանսուհիների բարեկազմության գաղտնիքը թաքնվում է կերակրի հատուկ ռեժիմում: Ֆրանսուհիները երբեք չեն ընթրում հեռուստացույցի առաջ, ինչպես նաև սովորություն չունեն թեյը ուղեկցել երշիկով կամ պանրով բուտերբրոդներով: Բացի դա նա ճաշը մինչև վերջ չեն ուտում և շատ են սիրում զրուցել ընթրիքի ժամանակ: