Հայաստանի նախագահի ընտրությունների օրը, փետրվարի 18-ին, լրագրողների համար կգործի «Թեժ գիծ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողներին հորդորում է, որ փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ: