Emerald(անգլ. Զմրուխտ) կեղծանունով թութակը օգնել է կանխարգելել տան կողոպուտը Ֆլորիդայում: Տեսնելով ավազակներին` թռչունը մեծ աղմուկ է բարձրացրել և գրավել տան տիրուհու ուշադրությունը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Երբ 21 ամյա թութակը սկսել է սովորականից ավելի բարձր աղմկել իր վանդակում, նրա տիրուհին Սուզեթ Բիզլին հասկացել է, որ ինչ-որ մի բան սխալ կերպով է ընթանում: Նա տնից հեռու է եղել, երբ լսել է թռչունի բարձր աղմուկը և նկատելով, որ ինչ-որ մեկը բարձրանում է հարևանների տուն, զանգահարել է 911:
Հիլսբորո շրջանի ոստիկանները շրջապատել են հարևանի տունը և բռնել կասկածյալին, երբ նա փորձել է փախուստի դիմել: Հանցագործը եղել է 31 ամյա Հանս Քրիսթենսենը: