Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին, որը սահմանել է France Football-ը։
2019-ին եւս «Ոսկե գնդակը» ստացել էր Մեսին։ 2020-ին մրցանակաբաշխությունը չէր անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Լավագույն եռյակում են նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս մրցանակաբաշխությունում արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։
Լավագույն հնգյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ու «Չելսիի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլոն Կանտեն։
Have a good night