Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ աշխատանքային խումբը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո առաջիկա օրերին կշարունակի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղության աշխատանքը։ Այս մասին հայտենլ է ՀՀ փոխվարչապետի օգնական Անի Բաբայանը։
«Եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ օրերս։ Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն նիստի ավարտից հետո»,-ասել է նա։