Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։
Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»։