Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանի հետ նոր կինոնկարի նկարահանումների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար: Նկարահանումների ժամանակ նա ձախ ձեռքի վնասվածք է ստացել:
Գալուստյանը ձեռքը վնասել է «Նվեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք սկսվել են նախօրեին: Կասկադյորական հնարքի ժամանակ նա ուժեղ ձևով կտրել է ձեռքը: Դեպքը տեղի է ունեցել այն սցենարի ժամանակ, երբ Գալուստյանը մորթե հագուստով պատուհանից ներս է մտնում: Անզգուշության և անհարմար հագուստի պատճառով Միխայիլը հենվել է պատուհանին, որը չի դիմացել և կոտրվել է, որի կտորներն էլ կտրել են հայազգի դերասանի ձեռքը: Այս մասին գրում է Heat.ru-ն:
Դեպքի վայր անհապաղ ժամանել է Շտապ օգնության մեքենան: Բժիշկները դերասանին առաջին օգնություն են ցույց տվել` համոզվելով, որ չնայած խորը կտրվածքին Միխայիլին վտանգ չի սպառնում: Սակայն տեղի ունեցածից հետո էլ բժիշկները չեն լքել նկարահանումների դաշտը` վախենալով, որ դերասանի մոտ ցավերը կարող են սաստկանալ:
Նշենք, որ կինոարտադրությամբ դերասանը զբաղվում է արդեն ոչ առաջին տարին: Նա ռեժիսորներ Կարեն Հովհաննիսյանի և Արմեն Անանիկյանի հետ ստեղծել է Fresh Film կինոկազմակերպությունը, որի առաջին արտադրանքը լինելու է «Նվեր» ֆիլմը, որտեղ Գալուստյանը խաղում է գլխավոր դերը: