ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ՝ ըստ սեռերի։
Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանում առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թվում կանայք կազմում են 45.9 %, իսկ տղամարդիկ՝ 54.1 %:
Երկրորդ դեղաչափով պատվաստվածների շրջանում կանանց ցուցանիշը կազմում է 45.2%, տղամարդկանցը՝ 54.8 :