Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը հանձնարարել են շարունակել Ուկրաինայի հարցով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը, երեքշաբթի օրը կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել է Սպիտակ տունը։

«Երկու նախագահներն էլ իրենց թիմերին աշխատանքը շարունակելու հրահանգներ են տվել, եւ ԱՄՆ-ը դա կանի դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- երկու երկրների ղեկավարների երկժամյա զրույցի ավարտից հետո ասել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ Բայդենն ու Պուտինը քննարկել են նաեւ ռազմավարական կայունության, կիբեռհանցագործությունների վերաբերյալ երկխոսությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային, այդ թվում՝ Իրանի հարցերով համատեղ աշխատանքը։

Սպիտակ տունը նաեւ հայտնել է, որ Պուտինն ու Բայդենը հանձնարարել են իրենց թիմերին շարունակել շփումները բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահի վարչակազմն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի խորհրդակցությունները գործընկերների հետ։

«Նախագահները հանձնարարել են իրենց թիմերին շարունակել (բանակցությունները), եւ ԱՄՆ-ը դա կանի դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: