Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
«Ականի պայթյունի հետևանքով զոհվել են երկու քաղաքացիական անձինք, որոնք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի շրջանի տարածքում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մահացած քաղաքացիները եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: