Նիկոլ Փաշինյանը հաստատել է այսօր Մոսկվայում 3+2 ձևաչափով հանդիպմանը ՀՀ մասնակցությունը։ Նա ասել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել, «եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում»: Նա նկատի ունի մասնավորապես Արցախի խնդիրը, արձագանքելով այն տեսակետներին, ըստ որի՝ 3+2 ռուս-թուրքական ձեւաչափը նաեւ Մինսկի խմբին դուրս մղելու նպատակ ունի։
Թե ինչ արժեք ունի Փաշինյանի այս պնդումը, կարելի է համոզվել 3+2-ի շուրջ իրադարձությունների զարգացումից․ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում ասում էր, թե դեռ պետք է տեսնել դա ինչ ձեւաչափ է, ինչ հարցեր են քննարկվելու, մասնակցության մասին ասում է այն բանից հետո, երբ ՌԴ-ն եւ Թուրքիան ավելի վաղ հայտարարեցին, որ Երեւանը մասնակցելու է։
Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում պնդում էր, թե բանավոր պայմանավորվածություններ չկան։ Երեւանի համաձայնությունը 3+2-ին ձեռք է բերվել Սոչիի հանդիպմանը, բանավոր պայմանավորվածությամբ։ Այս ֆոնին, Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախի հարցը Մինսկի խմբում քննարկելու, «միջանցքային տրամաբանությունը մերժելու», սահմանազատումը, Արցախի խնդիրը, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» միմյանց հետ կապ չունենալու մասին, իրականությունը նենգափոխելու ողորմելի փորձեր են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում