ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սպասում է 2-րդ երեխային։ Նորությունը նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում` հրապարակված ֆոտոշարքին կից։
Լուսանկարներում Ռևազյանն ամուսնու ու դստեր` Մոնթեայի հետ է։
«Հիշողություններ Երևանում գեղեցիկ աշնան մասին։ Եվ այո:.. շատ շուտով սպասում ենք երկրորդ երեխայի հայտնվելուն»,–լուսանկարներին կից գրել է նա։