Հինգշաբթի օգոստոսի 29-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դիմել է հետաքննչական խմբի ղեկավարին` խնդրելով հարցաքնել իրենց որպես մեղադրյալ Մերմոսկոսվյան շրջանում ՃՏՊ-ի մասին քրեական գործով: Այս մասին հաղորդում է Lifeneqs-ը:
Հայազգի վարորդի փաստաբանները արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել ՆԳՆ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական վարչություն:
Համաձայն փաստաբանների Հարությունյանը ներկայումս իրեն նորմալ է զգում և պատրաստ է ցուցմունքներ տալ:
Ավելի վաղ հարցաքննությունը անհնար էր դարձել մեղադրյալի ֆիզիկական և բարոյա-հոգեբանական իրավիճակով, ինչպես նաև հետաքննչության մերժումով պաշտպաններին տրամադրել հայերենի թարգմանչի անվճար ծառայություններ:
«Մերձմոսկովյան շրջանում ՃՏՊ-ի քննչական գործով մեղադրյալ Հայաստանի քաղաքացին նախկինում բազմիցս նշել է ցուցմունքներ տալու իր պատրաստակամության մասին, սակայն ամեն անգամ փոխում էր իր որոշումը փաստաբանների հետ զրույցից հետո: Տվյալ գործով քննչական գործողություններին մասնակցում է մասնագիտացված թարգմանիչ: Վերջերս քննիչները պաշտպանների կողմից ոչ մի միջնորդություն չեն ստացել»,- նշել են ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո ծառայությունից: