Սերժ Թանկյանը իր Facebook-յան էջում կիսվել է իր խոհերով Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման և Արևմուտքի ռազմական միջամտության մասին: Հայազգի ռոք երաժիշտը մասնավորապես գրել է.«Ես իսկապես անհանգստացած եմ այն հանգամանքով, որ օգտագործվում է քիմիական զենքի օգտագործման «ապացույց» Սիրիական ռեժիմի դեմ  ռազմական միջամտության համար: Հիշեք Իրաքի դեմ ապացույցի մասին: Ինչո՞ւ պետք է Ասադը քիմիական զենք օգտագործեր, երբ նա առաջատեր դեր ունի և իր սեփական հարևանները: Ինձ համար ոչ մի իմաստ չունի: Ավելի հասկանալի կլիներ հաստատել, որ ալ Ղայիդան կամ ալ Նուսրան արել են սա` հնարավորություն տալով Արևմուտքին միջամտել: Այս անգամ թույլ տվեք ամբողջ աշխարհի մարդիկ տեսնեն ապացույցը և թույլ տվեք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կատարի միջամտության որոշումը, այլ ոչ Անվտանգության խորհուրդի մի քանի պետություն»: