Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի-Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։
Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։ Թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքերի, օրինակ՝ youtu-be[.]net՝ sms-ների և մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով»։