Այսօր հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Բորիս Ավագյանին։ Հետախուզման մեջ գտնվող Ավագյանը ՌԴ ԱԴԾ նախկին գնդապետի հետ նարգիլե ծխելիս է եղել «Пряности и радости» ռեստորանում:

Հիշեցնենք, որ Ավագյանն անհասկանալի ճանապարհով ներթափանցեց Հայաստանի հանրային կյանք՝ Արթիկի քաղաքապետի տեղակալ էր, այնուհետև Արցախի նախագահի խորհրդական, Արցածի ԱԻՆ փոխնախարար: Ավագյանը մասնակցեց 2018 թվականի հեղափոխության բոլոր ցույցերին, այնուհետև Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նշանակվեց Արթիկի փողքաղաքապետ, և զբաղեցնելով այս պաշտոնն Ավագյանն ավագանու նիստերի ժամանակ այնքան բոցաշունչ ելույթներ էր ունենում նախկին իշխանությունների դեմ որ անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սաստեց Ավագյանին։ Այնուհետև Ավագյանի քաղաքական ուղին շարունակվեց Արցախում, որտեղ նա պայմանավորվածություն ձեռք բերեց Արցախի իշխանությունների հետ և միանգամից՝ առանց որևէ ծառայողական առաջխաղացման, ստացավ գնդապետի կոչում։


Բորիս Ավագյանն այնքան էր ցանկանում հաճոյանալ և ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ ըստ մեր տեղեկությունների, կեղծ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ, սակայն գործը կարճվել է՝ ակնհայտ անհիմն լինելու հետևանքով։

Հետագայում, Նիկոլ Փաշինյանից «նեղացած» Բորիս Ավագյանին սկսեցին աջակցել ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակներ, նրան հարթակներ տրամադրեցին, ինչը քմծիծաղ էր առաջացնում Ավագյանին ճանաչողների մոտ, ով ամեն ինչ արել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, սակայն ներկայանում էր որպես Ռուստամ Մուրադովի մտերիմ։ Ի դեպ, հատկանշական է, որ Բորիս Ավագյանը, բացի հեղափոխության ժամանակ իր մատուցած ծառայություններից, հետագայում կազմակերպել է նաև արշավներ հայ ընդդիմադիրների դեմ, սակայն նորից չգնահատվելով, արդեն փորձել է աջակցություն ստանալ հայ ընդդիմադիրների շրջանում։ Այս ամբողջ ընթացքում Բորիս Ավագյանը գտնվել է հետախուզման մեջ։

Նշենք, որ ըստ Analitik.am-ի տեղեկությունների, Բորիս Ավագյանը, բացի ՌԴ-ում ֆինանսական մախինացիաների մեջ ներգրավված լինելու մեղադրանքներից, առնչություն ունի նաև Իրանում 500 եվրոյանոց կեղծ թղթադրամներ իրացնելու մասով հարուցված քրեական գործին:

Լուսանկարում Բորիս Ավագյանն է՝ իր կնոջ հետ։