Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ԱԱԺամը 00։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու տապալել լուսակիրը։


Տարածքը սահմանազատել ու տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը