Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն դեկտեմբերի 20-ին 211 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների հետ կանցկացնի օնլայն համաժողով։ Կքննարկվի ֆուտբոլի աշխարհի առանությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, հաղորդում է Sky Sports-ը։
Ինֆանտինոն ձգտում է եկամուտի լրացուցիչ աղբյուրներ գտնել։ 2018թ․ աշխարհի առաջնությունից ՖԻՖԱ-ն ունեցել է 4,6 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ 2019 թվականին կազմակերպության եկամուտը կազմել է ընդամենը 766 միլիոն դոլար։
Հիմա խաղացողները տարվա ընթացքում ազգային հավաքականներում անցկացնում են մոտ 50 օր։ ՖԻՖԱ-ն ակումբներին խոստանում է չավելացնել այդ օրերի քանակը։
Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաներն արդեն դեմ են հանդես եկել ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը՝սպառնալով չմասնակցել աշխարհի առաջնությանը։ ՈւԵՖԱ-ն ու Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան ստորագրել սերտ համագործակցության համաձայնագիր։
2024 թվականից Հարավային Ամերիկայի հավաքականները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային, իսկ հաջորդ տարի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն ու Ամերիկայի գավաթակիր Արգենտինան Լոնդոնում կանցկացնեն հանդիպում, որը հետագայում կարող է ստանալ պաշտոնականի կարգավիճակ։