Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ հրապարակել է վարչապետների երեկոյան զբոսանքի ու ընթրիքի մասին պատմող տեսանյութ։


Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, որտեղ երկու կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ Մթածմինդա լեռան բարձունքից հիանալով երեկոյան Թբիլիսիի համայնապատկերով։