«Հասկանալով ամբողջ իրավիճակը և գոնե մոտավորապես իմանալով այն թվակազմը, ովքեր չեն միացել ստորագրահավաքին՝ ինձ համար առնվազն տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն»,- դիմելով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այդուհանդերձ քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր չեն միացել ու պաշտպանել են ձեզ, կարծում եմ, հիմա այստեղ պետք է լինեին, իսկ ես տեսնում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը հիմնական կազմով այստեղ չէ»,- նկատեց Խաժակյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված Երևանի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով։ Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնել էր, որ նիստին չի մասնակցի։