Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քաղաքապետարանում քննարկվում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
Factor.am-ի տեղեկացմամբ՝ Երևանի ավագանու նիստն անցնում է ոստիկանության ծառայողների ներկայությամբ։ Նրան ծառայություն են իրականացնում նիստի դահլիճի դռների մոտ` լրագրողներին թույլ չտալով մտնել դահլիճ։ Մինչ այս, նիստերի ժամանակ ոստիկանությունը դռների մոտ երբեք հսկողություն չէր իրականացնում։ Քաղաքապետարանի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ինչու են ոստիկաններ ներկա, նշեց` ոստիկանները ենթարկվում են ոստիկանության պետին։