Թուրքական Takvim պարբերականի սյունակագիր Բեքիր Հազարը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գլխավոր նպատակը համարել է Հայաստանին Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունից հանելը եւ հենց Թուրքիայի ազդեցության տակ մտցնելը։

Բեքիր Հազարն իր հոդվածում Թուրքիայի արտաքին քաղաքականության հաջող քայլերից է համարում Կովկասում զարգացումները, որոնք Թուրքիայի օգտին են լինելու։ Նա շեշտել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումով Թուրքիան Հայաստանին կհանի Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունից եւ կմտցնի Թուրքիայի ազդեցության առանցք։


Բեքիր Հազարը Թուրքիայի մեկ այլ հաղթանական է համարել Հայկական սփյուռքի արդեն պասիվ դարձած քայլերը Թուրքիայի դեմ։