Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և ԵԱՀԿ ՄԽ առաջարկած բանակցությունների օրակարգին, նշել է․
«Մենք շահագրգռված ենք և չենք հրաժարվել այդ թեմայով խոսել։ Եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, եթե ասենք՝ չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է։ Մեծ հաշվով՝ բանակցությունները, որի մասին խոսում ենք, ինչի՞ մասին է։ Խաղաղության պայմանագրի, նաև հնարավոր դրույթների, բովանդակության մասին ենք խոսում»։