Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։