Ամուսնական կապեր, հին հարաբերությունների խզում ու նոր հարաբերությունների կառուցում, նույնիսկ՝ լրիվ ազատություն․ նոր տարում կենդանակերպի գրեթե բոլոր նշանների անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում:
Եկող տարում ամուսնությունն ամենահավանականն է ջրի ու հողի տարրերի ներկայացուցիչների՝ Ցուլերի, Այծեղջյուրների, Կույսերի, Ձկների, Խեցգետինների ու Կարիճների համար: Նրանց համար, ի դեպ, կա ևս մեկ «բոնուս»․ առաջիկա տարին արևելյան օրացույցով վագրի տարի է, այն ամուր ու ներդաշնակ հարաբերություններ է խոստանում։
Ցուլ. ապրիլի 21 - մայիսի 21
2022-ին անձնական կյանքում լուրջ փոփոխություններ կունենան նաև Ցուլերը։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են ամուսնանալ, մարտի սկզբից բարենպաստ շրջան է սկսվում: Մեծ հավանականություն կա հանդիպել նոր սիրու, որը կարող է երկարատև ու լուրջ հարաբերությունների վերածվել:
Ջրհոս. հունվարի 21 - փետրվարի 19
Ազատասեր Ջրհոսներին ամբողջ 2022 թվականի ընթացքում չի լքի ազատություն ձեռք բերելու և գոյություն ունեցող հարաբերություններից ազատվելու ցանկությունը։ Տարին շատ հակասական է. ոմանք գիտակցաբար վերջ կտան հարաբերություններին, իսկ ոմանք կամուսնանան։ Ամեն ինչ կախված է կենդանակերպի նշանի ներկայացուցչի անձնական ցանկություններից, բայց ընդհանուր առմամբ տարին շատ լավ է ամուսնության համար:
Ջրհոսներն արդեն փետրվարին կարող են հետաքրքիր ու հեռանկարային ծանոթություն հաստատել։ Ռոմանտիկ հարաբերությունները կարող են սկսվել 2022-ի ամռանը: Նոր սիրավեպը բուռն ու անկանխատեսելի ավարտ կունենա։ Ինչպես սիրահարները, այնպես էլ միայնակ Ջրհոսները ողջ տարվա ընթացքում «պատերազմի ու խաղաղության» ժամանակաշրջաններ կապրեն:
Ներդաշնակությունը հարաբերություններում (մարտ-ապրիլ) կփոխարինվի վեճերով ու տարաձայնություններով (հունիս, հուլիս ու սեպտեմբեր)։ Հարաբերությունները հանդարտ հուն կտեղափոխվեն միայն տարեվերջին, ու Ջրհոսների անձնական կյանքում վերջապես խաղաղություն ու ներդաշնակություն կհաստատվի:
Ձկներ. փետրվարի 20 - մարտի 20
Ձկների համար տարին լի կլինի ռոմանտիկայով։ Սակայն սիրային գործերով պետք է լրջորեն զբաղվել ու ընտրություն կատարել։ Շատ միայնակ Ձկներին սպասում են նոր ծանոթություններ, որոնք արմատապես կփոխեն նրանց կյանքը։ Ապրիլից կսկսվի նոր ծանոթությունների շրջանը, ընդ որում՝ ընտրությունն այնքան մեծ կլինի, որ կարելի է թեկնածուների «քաստինգ» անցկացնել։
Ոչ պակաս հագեցած ու լավ ժամանակ է նոր ժամադրությունների ու անձնական կյանքի կարգավորման համար ամառը։
Իսկ ահա այն Ձկները, որոնք արդեն երկարատև հարաբերություններ ունեն, կարող են վերջապես ամուսնանալ կամ համատեղ ապրել։ Հարաբերությունների նոր մակարդակի անցնելու համար ամենաբարենպաստը կլինեն նոր տարվա առաջին երեք ամիսները։
Փոքր տարաձայնություններ ու թյուրըմբռնումներ կարող են առաջանալ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն արդեն դեկտեմբերի սկզբից իրավիճակը կկարգավորվի, ու Ձկները կմտնեն սիրո առումով շատ հաջող ժամանակաշրջան: