ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Գարիկ Սարգսյանին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիգ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: