Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» հունվարի 6-ին կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2․10 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․40, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակցով։
«Միլան» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։
19 տուրից հետո «Միլանը» 42 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Ինտերից»։ «Ռոման» 6-րդ տեղում է՝ 32 միավոր։
Առաջին շրջանում «Ռոման» տանը պարտվել է «Միլանին» 1։2 հաշվով։