Հայաստանը Ղազախստան է ուղարկել իր զինվորականներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կազմում։

«Sputnik Արմենիա»-յի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 70 զինծառայողի մասին է, ովքեր զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։


Անցած չորեքշաբթի, ելույթ ունենալով Ղազախստանի Անվտանգության խորհրդի նիստին, երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր, որ դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների օգնությանը։