Տորոնտոյի գիտնականները հետազոտել են 2026 երեխաների հոգեկան առողջությունը, որոնց միջին տարիքը տասնմեկ էր: Հեռավար ուսուցմանն անցմամբ համավարակի ժամանակ դպրոցականները սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստաէկրանների կամ համակարգչային մոնիտորների առաջ։ Այս մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ վկայակոչելով JAMA Network Open-ը:
Շատերի մոտ դա դեպրեսիա է առաջացրել եւ ազդել է նրանց վարքի վրա, որը ոչ դեպի լավն է փոխվել: Ընդ որում, աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ այդ վիճակների ռիսկը չի աճել, քանի որ նրանք առանց այդ էլ շատ են նստում էկրանների առջեւ եւ շատ չեն շփվում այլ մարդկանց հետ։
Ինչ վերաբերում է բացարձակապես առողջ երեխաներին, ապա, ըստ գիտնականների, ընկերների հետ տեսազանգերը կարող էին նրանց նորմալ վիճակի բերել, սակայն դրանք չարդարացրին սպասելիքները։ Հեռավար ուսուցման անցնելու հետ մեկտեղ շատ դպրոցականներ փոխեցին իրենց առօրյան, սկսեցին ուշ ժամերին արթուն մնալ, քիչ սպորտով զբաղվել եւ չմասնակցել որեւէ միջոցառման։ Բացի այդ, երեխայի հոգեկանի վրա բացասաբար են անդրադառնում նաեւ նորություններն ու գովազդը:
Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին սահմանափակել այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են համակարգչի էկրանների առաջ, ինչպես նաեւ ավելի շատ շփվել նրանց հետ։ Կենդանի հաղորդակցությունն այն գլխավոր բանն է, ինչի կարիքն ունեն դեռահասները, եզրակացնում են կանադացի գիտնականները։