ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել  է նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: