ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերը չեն մասնակցում մարտական գործողություններին, նրանք պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանը 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան: