Դոմինիկյան Հանրապետությունում մահացել է 47-ամյա լրագրող, «Ուղիղ եթեր» հաղորդման վարող Միխայիլ Զելենսկին, ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եֆիմովիչը։

«Հավերժ հիշատակ։ Կյանքի 47-րդ տարում մահացել է մեր հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին», - գրել է Եֆիմովիչը: Նրա խոսքով՝ Զելենսկին հանկարծամահ է եղել հունվարի 11-ի գիշերը։


Տելեգրամյան «Baza» ալիքի տեղեկություններով՝ լրագրողը Դոմինիկյան Հանրապետությունում հանգստանում էր կնոջ հետ։ Նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն անկախ բժիշկների ջանքերից՝ նա մահացել է։ Որպես նախնական պատճառ՝ նշվում է կաթվածը։