Ֆուտբոլի Քաթարի առաջնության 13-րդ տուրի հանդիպման ժամանակ «Ալ Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է սրտի նոպա ունեցած Ուսման Կուլիբալիի կյանքը, հաղորդում է Daily Mail-ը։ Մալին ներկայացնող Կուլիբալին հանդես է գալս «Ալ Վակրուում»։

Առաջին խաղակեսում Կուլիբալին կորցրել է գիտակցությունը։ Խամես Ռոդրիգեսն առաջինն է հասել օգնության։ Կուլիբալին տեղափոխվել է հիվանդանոց։ Այժմ նրա վիճակը կայուն է։


Խամես Ռոդրիգեսը 2021թ․ սեպտեմբերից է հանդես գալիս Քաթարի առաջնությունում, մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։