Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:  

 

Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: