ՀԱՊԿ-ի ուժերի ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տասնհինգ «Իլ-76» եւ «Ան-124» ինքնաթիռներն օդադեսանտային ստորաբաժանումների անձնակազմն ու սարքավորումները կհասցնեն Իվանովոյի եւ Մոսկվայի մարզերի օդանավակայաններ: Այնուհետեւ խաղաղապահները կվերադառնան մշտական տեղակայման կետեր։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ սկսվեցին հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
Հինգշաբթի՝ հունվարի 13-ին, հայտարարվեց ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, ուրբաթ առավոտյան Հայաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները վերադարձան հայրենիք։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					