Ես ցանկացած մարդու նախաձեռնությանը վերաբերում եմ դրական: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ հայտնի գործարար, իր խնամի Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կառուցելու համար մրցույթ է հայտարարել:

«Մնացածը թող մասնագիտական կառույցների հետ քննարկեն: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ է անում: Ես ցանկացած մարդու կարծիք, միտք, գործողություն ողջունում եմ, եթե դա վնաս չէ մեր ժողովրդին»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է նրան, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր դեմ հայց է ներկայացրել, արդյոք դատարանում կոնկրետ ապացույցներ ներկայացնելու է, նա արձագանքեց. «Ես փաստաբանների հետ պայմանագիր եմ ստորագրել, իրենք զբաղվում են դրանով: Մնացածի մասին այսօր չենք խոսի, կխոսենք փաստաբանների միջոցով»: