«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին.

- Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:


- Սրբություն:

- Արցա՞խը:

- Հայրենիք:

- Զինվո՞րը:

- Երեխաս:

- Ընկե՞րը:

- Թիկունք, հենարան:

- Ի՞նչը երբեք չեք ների:

- Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն, ինչ կամ:

- Մի բան, որի համար շատ եք ափսոսում:

- Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրա արժանիքները չուներ:

- Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վայրկյաններն եք ապրում, ի՞նչ կանեիք:

- Կյանքիս վերջին վայրկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում