Հունվարի 18–ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը` «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգը ստացել է Հայաստանի անձնագիր։

Կուսակցության հաղորդագրության մեջ ասվում է. «Հատկանշական է, որ նա հայկական քաղաքացիությունը ստացավ հենց իր ծննդյան օրը։


Նա հայերենով ընթերցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքն ու իր շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ վստահության համար։

Նատալիա Ռոտենբերգը խոստացել է, որ կանի ամեն բան, որպեսզի անձնագիրը չկրի սիմվոլիկ բնույթ, այլ դառնա նոր ու ավելի մեծ գործերի հիմք, որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը»: