Ռուսաստանի Տոպկի քաղաքում անչափահաս երեխաները դաժան սպանություն են կատարել: Փետրվարի 13, երկու տղաները` 13 և 14 տարեկան, ջարդելով տան պատուհանը՝ մտել են թոշակառու կնոջ տուն: Երեխաներն անջատել են տան լույսերն ու դաժան ծեծի ենթարկել ծեր կնոջը:
Որոշ ժամանակ անց անչափահաս հանցագործները որոշել են կրկին վերադառնալ ծեր կնոջ տուն:Սակայն տուն է մտել միայն 14-ամյա երեխան և այնքան է ծեծել թոշակառու կնոջը, որ վերջինս մահացել է: Interfax-ը տեղեկացնում է նաև, որ երկու երեխաներն էլ սոցիալապես անապահով ընտանիքներից են: Երեխաներին մանկական գաղութ է սպասվում: