Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում առաջին անգամ չեմպիոն դարձավ Մարիամ Մկրտչյանը: Վերջին տուրից առաջ նա և Մարիա Գևորգյանը հավասար միավորներ ունեին և կիսում էին 1-2 տեղերը։ Ավարտական տուրում առաջատարները մրցեցին միմյանց դեմ, որի արդյունքում ավելի ուժեղ գտնվեց Մկրտչյանը, ով, ի դեպ, խաղում էր սևերով: Երկրորդ տեղը գրավեց Սուսաննա Գաբոյանը՝ անցած տարվա չեմպիոնը, իսկ Գևորգյանը բավարարվեց երրորդ տեղով:
Այսպիսով, Մարիա Մկրտչյանը կհամալրի Հայաստանի կանանց հավաքականը: