Խոյ

Այսօր շատ Խոյերի տրամադրությունը կփոխվի: Բացահայտ փոփոխությունները հավանական են օրվա վերջում: Այսօրվա իրադարձությունները կարող են և՛ լավատեսություն ներշնչել, և՛ կասկածներ սերմանել: Եթե գոհ չեք ձեր վիճակից, կարող են հաճախանալ գրգռվածության րոպեները: Դժգոհության դրական կողմն իրերի ընթացքը փոխելու, ստվերից կամ ինչ-որ մեկի խնամքի տակից դուրս գալու, խոչընդոտները վերացնելու աճող ձգտումը կլինի:


Ցուլ

Ցուլերի մոտ օրը ոչ միանշանակ տպավորություններ կթողնի: Հաճելի պահերի հետ մեկտեղ հնարավոր են նաև հիասթափություններ, հատկապես, եթե չափից դուրս շատ բան եք սպասել, զգացմունքներին և երևակայությանը թույլ եք տվել ձեզ շատ հեռուն տանել: Օրվա երկրորդ կեսը կպահանջի շրջահայացություն, քողարկված թակարդները նկատելու ունակություն: Կարող են փոխվել շեշտերն ու առաջնայնությունները, պատասխանատվության շրջանակները:


Երկվորյակ

Երկվորյակներին չի խանգարի դիվանագիտությունը: Հարաբերությունները, կարգավիճակը և հեղինակությունը պահպանելու համար այժմ ավելի կարևոր է վերահսկել ձեզ, այլ ոչ ուրիշներին: Թեժ պահին արժե գիտակցաբար հարմարվել իրավիճակին, որպեսզի մեղմացնեք ճգնաժամը: Օրվա երկրորդ կեսը կստիպի ավելի հաճախ հաշվի նստել շրջապատի կարծիքի հետ: Սիրային հարաբերություններում վտանգավոր է ստի, դավաճանության, մրցակցության տարրեր մտցնելը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը կստիպեն վերահսկողության տակ պահել ցանկությունները, վերջակետ կամ ստորակետ դնել սիրային պատմության, հետաքրքրաշարժ որոնումների, ստեղծագործական գործընթացի կամ այլ հաճելի զբաղմունքի մեջ: Հաջողությունները զարգացնելու և ամրապնդելու համար ավելի հարմար է օրվա առաջին կեսը: Հնարավոր է իրենց մասին հիշեցնեն առօրյա պարտականությունները, կարևոր դառնա ռեժիմի պահպանումը:

Առյուծ

Առյուծները կարող են էներգիայի պակաս զգալ օրվա սկզբում: Հնարավոր է ընդհանուր չեզոքություն, սևեռվածություն ապրումների, կենցաղային հանգամանքների, ընտանեկան մթնոլորտի առանձին նրբությունների վրա: Երեկոն ձեզ այլ տրամադրություն կբերի, կօգնի փոխել մթնոլորտը կամ իմիջը, շտկումներ կմտցնի ծրագրերում: Հնարավոր է զբաղվեք այլ գործերով, փոխեք ձեր պահվածքը մտերիմների հետ շփման մեջ:

Կույս

Կույսերի համար օրը կսկսվի լռությունից, խաղաղությունից, հանդարտությունից: Օրվա երկրորդ կեսը կբերի փոփոխություններ, կարող է ուշադրություն պահանջել տնային իրադրությունը, բնակարանը, բիզնեսը: Հարաբերություններում կարող են նորից եռալ կրքերը, կսրվեն սիրային, տարածքային, ֆինանսական և այլ տարաձայնությունները: Դժվար իրավիճակում չարժե կորցնել զգոնությունը, թեթևամտորեն վերաբերվել վտանգի ազդանշաններին:

Կշեռք

Կշեռքների համար առավել հետաքրքիր է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ կարող է փոխվել տրամադրությունը, նորից շարժման, որոնման կարիք կզգաք: Կարող են նախադրյալներ ստեղծվել ուղևորության համար, տեղաշարժեր ուրվագծվել անձնական նախագծում, երկար սպասված հեռանկարներ բացվել հաջողության, ստեղծագործության, ինքնարտահայտման համար: Նոր ռիթմին արագ հարմարվելուն կարող է խանգարել ինքնազգացողությունը:

Կարիճ

Օրվա սկիզբը Կարիճներին հակում է պասիվության: Եթե դուք ինչ-որ բանով տարված եք, կարող եք իներցիայով շարունակել գործերը: Հոգնածության դեպքում հարմար պահ է հանգստի համար: Երեկոյան կարող են ուշադրություն պահանջել այլ հանգամանքներ: Հնարավոր է ստիպված լինեք ավարտել հաճելի զբաղմունքները կամ դրանցում դադար վերցնել: Բացառված չէ, որ ստիպված լինեք վերահսկողության տակ պահել ֆինանսական գործերը:

Աղեղնավոր

Օրվա երկրորդ կեսը Աղեղնավորներին խոստանում է տրամադրության փոփոխություն, հնարավոր է էներգիայի վերելք: Դժվարություն կարող է ներկայացնել ուշադրության կենտրոնացումը, ձեր իրական կարիքների գիտակցումը, ճիշտ ուղղության ընտրությունը: Ոչ բոլորը կկարողանան միանգամից կողմնորոշվել մարտավարության հարցում, գտնել կողմնորոշիչներ: Ոգևորությունը կարող է անկայուն լինել, բացառված չէ ներքին տարաձայնությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր խորհուրդ չի տրվում ձգտել հանրայնության, հավակնել գլխավոր դերին, անցնել ինչ-ինչ մտահղացումների իրագործման, նախաձեռնել ակտիվ շփում, ճանապարհ ընկնել: Ձեր անձի նկատմամբ մեծ ուշադրությունը կարող է շատ անտեղի լինել, հատկապես՝ երեկոյան: Օրվա վերջում քիչ հավանական է լիակատար վստահությունը որևէ բանում, կարող են ուժգնանալ կասկածները: Բացառված չէ ինքնազգացողության վատացումը:

Ջրհոս

Այս օրը Ջրհոսներին կուղղի ավելի արդյունավետ ուղղությամբ, սակայն ոչ բոլոր հեռանկարները պարզ և թափանցիկ կլինեն: Արժե ձեզ ժամանակ տալ ֆինանսական, կազմակերպչական կամ այլ նրբությունների ճշտման համար: Նոր իրադարձություններին ձեր անձնական պատրաստականությունը կարող է բավական չլինել: Կարող են խնդիրներ ծագել՝ կապված ձեր խմբում տիրող տրամադրությունների, թիմի առանձին անդամների ազնվության հետ:

Ձկներ

Ձկների համար օրը սկսվում է ներդաշնակությունից և հանգստությունից: Երեկոյան նոր նպատակներ կուրվագծվեն, կարող է կանչել մասնագիտական կամ այլ պարտքը: Իրավիճակի խարդավանքը կարող է դրա երկակիության մեջ լինել: Բացառված չէ, որ ի սկզբանե ստիպված լինեք փոխզիջման գնալ, վերահսկողության տակ վերցնել երկու տարբեր ուղղություններ: Հնարավոր է ոչ այն ճանապարհով գնալու, նպատակին հասնելու համար ոչ լավագույն միջոցներն ընտրելու գայթակղություն: