ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
2015 թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ։
2016 թ. ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող։
2016 թ. հունվարից-հունիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական։
2016-2019թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)»։
2017թ. մինչ այժմ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ։
2018 թ. Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ / «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)։
2019 թ. ապրիլից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ։
2019 թ. ապրիլից-նոյեմբեր ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ։
2019 թ. նոյեմբերից մինչ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և 2020 թ. հուլիս քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ։
2020 թ. հուլիսից մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։