Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։
38-ամյա աշխատակիցը եկել է առյուծին կերակրելու, որն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։
Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ,իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։ Միաժամանակ ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգու տարածքին։